12/01/2018 15:40
ԱՄՆ կոնգրեսականներն աջակցել են արտասահմանում հետեւելու ծրագրի երկարաձգմանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի քվեարկել է ահաբեկչության մեջ կասկածվող այլ երկրների բնակիչների հեռախոսազրույցները գաղտնալսելու և նամակագրությունը ստուգելու ծրագրի իրականացման գործողության ժամկետը 6 տարով երկարաձգելու օրինագիծը: Ծրագրի գոյությունն ինքնին արդեն առաջին տարին չէ, որ վեճեր է հարուցում ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև աշխարհի մյուս երկրներում, փոխանցում է ТАСС-ը:
Քվեարկությունը կատարվել է ըստ կուսակցական պատկանելության: Երկարաձգման օրինագծին մեծ մասամբ կողմ են քվեարկել հանրապետականները՝ 256 կոնգրեսական, դրա դեմ են հադես եկել պալատի 164 անդամներ, առավելապես դեմոկրատներ:
Այժմ այն կքննարկի ԱՄՆ Սենատը: Եթե վերին պալատը կողմ քվեարկի, այն կուղարկվի նախագահին ստորագրելու:
Խոսքը 1978 թվականին ընդունված Արտասահմանյան հետախուզությանը հետևելու օրենքի (FISA) 702 բաժնի մասին է: 2008 թվականին դրանում կատարված ուղղումը հատուկ ծառայություններին իրավունք է տալիս ԱՄՆ սահմաններից դուրս բնակվող արտասահմանյան քաղաքացիների հեռախոսազրույցները առանց հատուկ դատարանի թույլտվության գաղտնալսել և նայել նրանց էլեկտրոնային նամակագրությունը: Ընդհանուր առմամբ, հատուկ ծառայությունները իրավունք չունեն առանց օրդերի ամերիկացիներին հետևել:
Սակայն կան բացառություններ՝ ԱՄՆ քաղաքացիների վրա ծրագիրը կարող է տարածվել, և նրանց սկսեն հետևել, եթե նրանք շփում են հաստատում արտասահմանցիների հետ, որոնք հետախուզության տեսադաշտում են: