12/01/2018 16:50
Հայտնաբերվել է սեքսն օրինականացնելու նոր միջոց
Համացանցում հավելված է հայտնվել, որը օգնում է օրինականացնել զուգընկերոջ հետ սեքսի համաձայնությունը։ Այս մասին գրում է Metro-ն, փոխանցում է Lenta.ru-ն:
«LegalFling» անվանումով ծառայությունը օգտատերերին առաջարկում է սեռական ակտից առաջ զուգընկերոջը հարցում ուղարկել, վստահ լինելու համար, որ ցանկությունը փոխադարձ է։ Բացի այդ, հավելվածը օգնում է պաշտոնապես ձևակերպել սեքսի համաձայնությունը, իսկ ոտնձգություններում մեղադրվելու դեպքում՝ օգտագործել այն որպես անմեղության ապացույց։
Նկարագրության մեջ ասվում է, որ «Համաձայնել» կոճակը իրավաբանորեն պարտավորեցնում է զուգընկերոջը հետևել օգտատիրոջ անձնական էջում նշված կանոններին։ Դրանց թվում՝ տեսագրության համաձայնություն, հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործում, վեներական հիվանդությունների բացակայություն, ակտի ընթացքում հայհոյանքների օգտագործում, և ԲԴՍՄ միջոցների օգտագործման թույլատվություն:
«Մերժում» կոճակի ընտրությունը նույնպես կարող է օգտագործվել իրավաբանական վեճերի ընթացքում։