12/01/2018 19:03
Պեսկով. Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն առանց պատասխանի չեն մնա
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն առանց համարժեք պատասխանի չեն մնա, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Պատժամիջոցային գործողությունները, որպես կանոն, որոշակի պատասխան քայլեր են ստանում: Այս դեպքում փոխադարձության սկզբունքը անկյունաքարային է մնում, բայց թե ինչ աստիճան՝ հայելային պատասխան է, ոչ թե հայելային, այլ, այպես ասենք, կձեռնարկվի այն, ինչը լավագույնս կհամապատասխանի մեր շահերին: Դրանում կասկած չկա, և, իհարկե, որոշումը կկայացվի Ռուսաստանի նախագահի կողմից», - ընդգծել է Պեսկովը: