12/01/2018 18:49
Հաիթին Վաշինգտոնից բացատրություն է պահանջել միգրանտների վերաբերյալ Թրամփի հայտարարությունից հետո
Հաիթիի կառավարությունը «կտրուկ դատապարտում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները հաիթցի միգրանտների վերաբերյալ և պաշտոնական բացատրություն պահանջում ամերիկյան կողմից, ԱՄՆ-ում Հաիթիի դեսպան Պոլ Ալտիդորը հայտարարել է NBC ամերիկյան հեռուստաալիքին:
Հաիթիի կառավարությունում վստահ են, որ Թրամփի արտահայտությունները «հիմնված են կարծրատիպերի վրա», նշել է նա: «Կամ (ԱՄՆ-ի) նախագահին ապատեղեկատվություն են տրամադրել, կամ նա անբարեկիրթ է», - հավելել է դեսպանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել Է, թե Միացյալ Նահանգներին հարկավոր չեն միգրանտներ «Աֆրիկայի կեղտոտ խորշերից», այն դեպքում երբ երկիրը կարող է միգրանտներ ընդունել, օրինակ՝ Նորվեգիայից: