12/01/2018 10:36
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համակարգման ակտիվացումը
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսով քննարկել է երկու երկրների ջանքերի համակարգման ակտիվացումը՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի համար, փոխանցում է ТАСС-ը:
«Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել անօրինական ռազմական կազմավորումների կողմից վերջերս Խոմեյմիմ ռուսական ռազմական ավիացիոն բազայի վրա արված հարձակումների մասին, որոնք իրականացվել են ժամանակակից անօդաչու թռչող ապարատների օգտագործմամբ», – հաղորդել են Կրեմլի մամլո ծառայությունից։ Այս կապակցությամբ պետք է ակտիվացնել երկու երկրների ռազմական և հատուկ ծառայությունների կոորդինացիան՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ էֆեկտիվ պայքար ծավալելու համար»։
«Ընդգծվել է Աստանայում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը, մասնավորապես, ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի և դեէսկալացիայի գոտիներ ստեղծելու վերաբերյալ», – հաղորդել են մամլո ծառայությունից։