12/01/2018 20:25
Պուչդեմոնը հայտարարել է կատալոնյան «հանրապետության» կառավարության կայքի գործարկման մասին
Բելգիա փախած Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է Իսպանիայի ինքնավար հանրակցության «հանրապետության կառավարության» կայքի ստեղծման մասին: Այդ մասին քաղաքական գործիչը ուրբաթ հայտնել Է Twitter-ում, փոխանցում է ТАСС-ը:
Տարածաշրջանի նախկին ղեկավարը սոցիալական ցանցում հղում 1 հրապարակել «(կատալոնական) հանրապետության կառավարության» Էջին: Բուն կայքում զետեղված 1 Ժեներալիտետի՝ ինստիտուցիոն համակարգի խորհրդանիշը, որի շրջանակներում կազմակերպված է Կատալոնիայի քաղաքական ինքնակառավարումը: Նաև Էջում նշված են կոնտակտային տվյալները և բացված է տարածաշրջանի «օրինական կառավարության» նորություններին նվիրված բաժին: