12/01/2018 13:30
Թրամփը հաստատել է Մեծ Բրիտանիա իր այցի չեղարկումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Մեծ Բրիտանիա այցի չեղարկումը՝ որոշումը բացատրելով ԱՄՆ նախորդ վարչակազմի գործողությունների հետ անհամաձայնությամբ, փոխանցում է РИА Новости-ն:
Սպասվում էր, որ Թրամփը փետրվարի վերջին կայցելի Մեծ Բրիտանիա՝ Լոնդոնում նոր դեսպանատան բացման արարողությանը մասնակցելու համար: ԶԼՄ-ները բազմիցս հայտնել էին այցի հնարավոր չեղարկման մասին:
«Ես չեղարկել եմ լոնդոնյան այցը, քանի որ Օբամայի վարչակազմի մեծ երկրպագուն չեմ, որը կոպեկների դիմաց վաճառել էր Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան շենքը... միայն ծայրամասերում 1.2 միլիարդ դոլարով նորը կառուցելու համար: Սա վատ գործարք էր: Դուք ուզում էիք, որպեսզի ես կտրե՞ի ժապավենը: Ո՛չ», - գրել է Թրամփը Twitter-ում: