12/01/2018 15:01
Թրամփը որոշել է երկարացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել երկարացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Այդպիսով, ամերիկացի առաջնորդն ուժի մեջ է թողել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականին ձեռք բերված համաձայնագրի պայմանները և Սպիտակ տանն ու Կոնգրեսին լրացուցիչ ժամանակ է տրամադրել Իսլամական Հանրապետության դեմ նոր սահմանափակիչ միջոցների մասին օրենքի նախապատրաստման համար:
Associated Press-ը, հղում անելով վաշինգտոնյան վարչակազմի մի աղբյուրին, չորեքշաբթի հայտնել էր, որ Թրամփը հակված է այն բանին, որ երկարացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը: Սակայն, Bloomberg-ի տվյալներով, ԱՄՆ-ի նախագահը դրա վերաբերյալ վերջնական որոշում է ընդունել միայն հունվարի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին: