12/01/2018 11:39
Լեհաստանը կարող է ԵՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնել. Տուսկ
Լեհական կառավարությունը կարող է միջոցներ ձեռնարկել Եվրամիությունից դուրս գալու համար, եթե երկիրը դադարի ֆինանսավորում ստանալ կազմակերպությունից, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Telegraph-ին:
Տուսկի խոսքով՝ իշխող «Իրավունք և արդարադատություն» կուսակցության համար երկրի՝ Եվրամիությանն անդամակցություն օգուտը ստացվող ֆինանսական միջոցներն են, ընդ որում, Լեհաստանի համար այնպիսի առավելությունները, ինչպիսիք են ընդհանուր շուկան, իրավական ռեժիմը և երաշխավորված անվտանգությունը, կարևոր չեն:
Նա մանրամասնել է, որ մինչ Վարշավան ֆինասավորում է ստանում ԵՄ-ից, երկրի իշխանությունների համար ԵՄ-ի կազմում մնալը արդարացված է:
«Ես հեշտությամբ կարող եմ պատկերացնել իրավիճակ, երբ Լեհաստանը կլինի գումարներ ներդնող երկրների շարքում, և այդ ժամանակ Լեհաստանի կառավարությունը կորոշի, որ ժամանակն է քաղաքացիներին հարցնել՝ արդյոք նրանք ցանկանում են տեսնել իրենց երկիրը ԵՄ-ում: Ապա իշխանությունները կանեն ամեն բան, որպեսզի համոզեն լեհերին, որ ժամանակն է հրաժեշտ տալ ԵՄ անդամակցությանը», - մեջբերում է պարբերականը Տուսկին:
Եվրոպական հանձնաժողովը արդեն երկու տարի է՝ քննադատում է Վարշավայի կողմից իրականացվող դատական բարեփոխումները: ԵՀ-ն գտնում է, որ բարեփոխումների շրջանակներում ընդունված 13 օրենքները խախտում են օրենքի գերակայության սկզբունքը և քաղաքական իշխանությանը դատականի նկատմամբ վերահսկողության հնարավորություն են ընձեռում: