12/01/2018 18:31
Էր Ռիադը մտադիր է հասնել իր հպատակների արտահանձնմանը, որոնք ներգրավված են կոռուպցիայի մեջ
Սաուդյան Արաբիան հասնելու է իր հպատակների արտահնձնմանը, որոնք բնակվում են արտասահմանում և ներգրավված են կոռուպցիայի մեջ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Khaleej Times պարբերականին:
Թագավորության գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ այս հարցում այլ երկրների հետ համագործակցության հույս ունի: Կասկածյալները, որոնց դեմ բավականին ապացույցներ են հավաքվել, հայրենիք կվերադարձվեն միջազգային օրդեր տալու միջոցով:
Այս որոշումը երկրում հակակոռուպցիոն ծավալուն արշավի մասն է: Դրա շրջանակում ձերբակալվել է 159 մարդ՝ ներառյալ նախկին նախարարներ և արքայազններ: 2017 թվականի նոյեմբերից սկսած քննության շրջանակում սառեցվել են 376 բանկային հաշիվներ:
Ձերբակալվածներից շատերն ազատ են արձակվել քննության հետ գործարքի հասնելուց հետո: