12/01/2018 12:23
Իրանում հայտնել են Կասպից ծովում ռազմանավի վթարի պատճառը
Իրանի ռազմածովային ուժերին պատկանող «Դամավենդ» ռազմանավը Կասպից ծովում ծովապատնեշին է բախվել տեխնիկական անսարքության պատճառով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի նավահանգիստների և նավարկության կազմակերպության փոխղեկավար Հադի Հագշենասին:
««Դամավենդ» ռազմանավը բախվել է հիդրոտեխնիկական կառույցի Բանդար-Անզալի նավահանգստային քաղաքի մոտ տեխնիկական անսարքության պատճառով», - հայտարարել է իրանցի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ միջադեպի հետևանքով նավակ է շրջվելեկել, անձնակազմի երկու անդամ տուժել է:
Հինգշաբթի ավելի վաղ Իրանի բանակը հաղորդել էր տեղի ունեցած վթարի մասին: Ռազմանավը վթարի է ենթարկվել, անբարենպաստ եղանակի պատճառով՝ ուժեղ քամու և բարձր ալիքների հետևանքով: