12/01/2018 20:00
ԱՄՆ-ում շների երկու նոր ցեղատեսակ է ցուցակագրվել (Տեսանյութ)
Շնաբուծության ամերիկյան ակումբը (American Kennel Club) շների երկու նոր ցեղատեսակ է ցուցակագրել, այս մասին հայտնում է կազմակերպության կայքը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նոր ցեղատեսակներից մեկը վանդեյան բասեթ-գրիֆոնն է: Ցեղատեսակը նախատեսված է Ֆրանսիայում նապաստակների որսի համար: Նշվում է, որ դրանք ակտիվ շներ են, որոնց ամենօրյա վարժություններ են հարկավոր:
Մյուս ցեղատեսակը նիդերլանդական կոյկերհոնդյեն է: Այն ի հայտ է եկել մի քանի հարյուրամյակ առաջ Եվրոպայում բադերի որսի համար: Շների այս ցեղատեսակը հայտնի էր հոլանդական վերնախավի շրջանում: