12/01/2018 20:30
ԱՄՆ կինոքննադատներն անվանել են 2017-ի լավագույն ֆիլմը
Կալիֆոռնիայում անցկացվել է ԱՄՆ կինոքննադատների Critics’ Choice Award մրցանակաբաշխության 23-րդ արարողությունը։ Լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը, հայտնում է ТАСС-ն:
«Ջրի ձևը» ֆիլմը պատմում է համր կնոջ և երկկենցաղ մարդու սիրո մասին։ Այն ներկայացված է եղել 14 անվանակարգում և ստացել 4 արձանիկ, այդ թվում լավագույն ռեժիսուրայի համար։
«Լավագույն դերասան» է ճանաչվել Գարի Օլդմանը, ով մարմնավորել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին «Մութ ժամանակներ» ֆիլմում։
«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ֆրենսիս Մաքդորմանդը «Երեք ցուցավահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում դերակատարման համար։
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթել է գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Սահմանին» ֆիլմը։