13/01/2018 11:44
ՄԻՊ-ից տեսակցել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին
Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում:
Այցերը նպատակ ունեն տեսակցել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին, ստուգել նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը:
ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի արդյունքներ հիման վրա կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ:
Հիշեցնենք, որ երեկ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Բիլյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ու դադարեցրել հացադուլը։
Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ից Արմեն Բիլյանը հացադուլի մեջ էր։