13/01/2018 14:55
CES-2018. Samsung-ը հայտարարել է ճկվող էկրանով սմարթֆոնի մասին
Samsung տեխնոլոգիական ընկերությունը Լաս Վեգասում ընթացող CES-2018 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում հունվարի 12-ի երեկոյան անցկացրել է փակ հանդիպում, որի ժամանակ ներկայացրել է ճկվող էկրանով սմարթֆոնի նախնական օրինակը, հայտնում է Letsgodigital կայքը, որի ներկայացուցիչը մասնակցել է հանդիպմանը Գաջեթի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն, Հայտնի է, որ Samsungy մտադիր է սմարթֆոնն անվանել Galaxy X: Այն կունենա 7.3 դյույմանոց անկյունագծով ճկվող էկրան:
Մինչ արտադրություն սկսելը, մասնագետները պետք է մի շարք տեխնիկական հարցեր լուծեն: Դրանցից ամենակարևորը էկրանի ամրության ու միևնույն ժամանակ տարբեր կողմերով ճկվելու հնարավորության ապահովումն է Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա այն 2019 թվականին պաշտոնապես կներկայացվի հանրությանը: