13/01/2018 14:44
Մեծ Բրիտանիայում թռչնագրիպով վարակման նոր դեպքեր է գրանցել
Մեծ Բրիտանիայի գյուղատնտեսության նախարարությունը երկրում H5N6 թռչնագրիպով վարակման նոր դեպքեր է գրանցել, հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ Դորսեթ կոմսությունում վիրուսով վարակված 17 թռչուն է հայտնաբերվել: Նախարարության տվյալներով՝ սա երկրում 2017-2018 թվականների ձմռանը թռչնագրիպի գրանցված առաջին դեպքն է:
«Հասարակության առողջության համար թռչնագրիպի H5N8 վիրուսի վտանգը շատ ցածր է», - հայտնել են նախարարությունից:
Միաժամանակ ընդգծվում է, որ վիրուսը շատ վարակիչ է և մահացու թռչունների համար: Երկրի իշխանությունները հորդորել են թռչնաբույծներին պահպանել անվտանգության բոլոր կանոնները: