13/01/2018 14:07
Վենեսուելայում ակցիաների և կողոպուտների հետևանքով 4 մարդ է մահացել
Վենեսուելայի Մերիդա նահանգում սննդի պակասի հետևանքով տեղի ունեցող կողոպուտների և բողոքի ցույցերի արդյունքում մահացել է առնվազն չորս մարդ, հայտնել է նահանգապետ Ռամոն Գևարան, փոխանցում է РИА Новости-ն:
«Հաստատվել են չորս անձի մահվան դեպքեր, ավելի քան 15-ը վիրավոր են, ձերբակալվել է 12 մարդ», - հայտնել է Գևարան:
Նրա խոսքով՝ Մերիդա նահանգում մարդիկ մտել են ֆերմաներ և կոտորել են 200 գլուխ անասուն՝ բացատրելով գործողությունները սովով: Բացի այդ, կողոպտվել են մթերքներով բեռնավորված 12 բեռնատար ավտոմեքենա: