13/01/2018 12:12
Կալիֆոռնիայում տարերային աղետի զոհերի թիվը աճել է 18-ի
Կալիֆոռնիայի հարավում ջրհեղեղների և սողանքների զոհերի թիվը աճել է 18-ի, հայտնում է Associated Press-ը հղում անելով Սանտա Բարբարա շրջանի շերիֆ Բիլ Բրաունին, փոխանցում է ТАСС-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարերային աղետը խլել է 17 մարդու կյանք, տուժել է մոտ 30-ը: Ուրբաթ փրկարարական ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել էին ևս մեկ մարդու՝ 87-ամյա տղամարդու մարմին, որը զոհվել էր սողանքի հետևանքով:
Իշխանությունների հաշվարկների համաձայն՝ ոչնչացվել է մոտ 60 շենք, վնասվել՝ մոտ 450-ը: Երկուշաբթիից Հարավային Կալիֆոռնիայում հորդ անձրևներ են տեղացել, նահանգի որոշ շրջաններից մարդկանց տարհանել են: Նրանցից ոմանք հրաժարվել են իրենց տները լքել: