13/01/2018 12:54
Հոլանդական Սիտտարդ քաղաքում տեղադրել են Ռիքսենի արձանը
Հոլանդիայի Սիտտարդ քաղաքում, «Ֆորտունա» տեղական ակումբի գլխավոր մարզադաշտի հարևանությամբ, բացվել է ակումբի նախկին կիսապաշտպան Ֆերնանդո Ռիքսենի արձանը, փոխանցում է Sports.ru-ն:
Բացման արարողությանը ներկա էին Ռիքսենը, «Ֆորտունայի» նախկին խաղացողներ `Մարկ վան Բոմելը և Քևին Հոֆլանդը, ինչպես նաև երկրպագուները և ընկերները:
Բրոնզե հուշարձանը պատրաստվել է երկրպագուների նվիրատվությունների շնորհիվ: Իրենց ավանդն ունեցել են նաև ակումբի հովանավորները: