13/01/2018 14:35
Սպիտակ Տան բժիշկը պատմել է Թրամփի առողջական վիճակի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բուժզննում կատարած բժիշկ Ռոննի Ջեքսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը «հոյակապ առողջություն» ունի, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը:
«Ուոլթեր Ռիդի անվան զինվորական հոսպիտալում նախագահի ֆիզիկական զննումը անչափ հաջող է անցել: Նախագահը հոյակապ առողջություն ունի, և ես անհամբերությամբ սպասում եմ, որպեսզի մանրամասները հրապարակեմ հունվարի 16-ին»,- նշված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ Սպիտակ տնից հայտնել էին, որ Թրամփը 2018 թվականի սկզբին բժշկական զննում կանցնի և բժիշկներին թույլ կտա արդյունքները հրապարակել: