13/01/2018 11:15
Առաջնահերթությունների փոփոխությունը Ցուկերբերգին արժեցել է 3 միլիարդ դոլար
Facebook-ի հիմնադիր Մարկ ցուկերբերգը կորցրել է 2,9 միլիարդ դոլար՝ սոցկայքի ժապավենում՝ նորությունների արտացոլման ալգորիթմում փոփոխություններ մտցնելու մասին իր հայտարարությունից հետո:
Նշվում է, որ ընկերության բաժնետոմսերի գները 3,9 տոկոսով նվազել են: Այժմ նրա կարողությունը 77,3 մլրդ դոլարից դարձել է 74,4 միլիարդ:
Ինչպես նշում է գործակալությունը, եթե նման անկումը շարունակվի, ապա նա միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում իր 4 տեղը կզիջի Zara ապրանքանիշի հիմնադիր Ամանսիո Օրտեգեին։