13/01/2018 13:28
ՌԴ ՆԳՆ աշխատակիցներին թույլատրել են հանգստանալ Հայաստանում
ՌԴ ներքին գործերի նախարարությունը որոշել է այն երկրները, ուր կարող են հանգստի մեկնել ներքին գործերի մարմինների աշխատակիցները, փոխանցում է Vesti.ru-ն:
Ռազմաքաղաքական, քրեածին, սանիտարա-էպիդեմիոլոգիական և բնակլիմայական իրավիճակներից ելնելով՝ անվտանգ երկրներ են հանդիսացել Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վիետնամը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Կուբան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, նաև՝ Աբխազիան և Հարավային Օսիան։
ՆԳՆ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրամանագրում նշվում է, որ հենց այդ հանգամանքներից ելնելով պետք է առաջնորդվել արձակուրդների շրջանում ՌԴ-ից աշխատակիցների ելքի մասին փաստաթղթերը դիտարկելու ժամանակ։