Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը. Մովսես Նիկողոսյան

15/01/2018 19:19

Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը. Մովսես Նիկողոսյան


Երիտասարդ դերասան, ռեժիսոր Մովսես Նիկողոսյանին տարիներ առաջ ճանաչում բերեց «Քաղաքում» սերիալի Կարբիտի կերպարը: Տևական ժամանակ էր՝ դերասանն էկրանային լռություն էր պահում, ինչը բոլորովին էլ անպատճառ չէր. շուրջ 3 տարի Մովսեսն անազատության մեջ էր, ու հենց այդ անազատությունը պատճառ դարձավ նոր՝ ինքնակենսագրական գրքի ծնունդի, որը շուտով ֆիլմ կդառնա: Ի դեպ, դերասանը նախորդ ամռանը նշանադրվել է, սակայն ամուսնության մասին դեռևս չի բարձրաձայնում:

Մովսես Նիկողոսյանն այժմ նկարահանվում է ATV հեռուստաընկերության «Կարմիր բլուր» հեռուստասերիալում: Aysor.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է նոր առաջարկի ու անցած երեք տարիների մասին:

- Մովսես, արդեն մի քանի օր է՝ Ձեզ հանդիպում ենք նոր ֆիլմում ու Ձեր նախորդ կերպարից բոլորովին տարբերվող կերպարով: Հեշտությա՞մբ եք համաձայնվել այս առաջարկին:

- Այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը ռեժիսոր Ելենա Արշակյանից եմ ստացել: Ճիշտն ասած՝ հեշտությամբ կամ դժվարությամբ համաձայնվելն իմը չէ, ես կամ համաձայնվում եմ կամ ոչ: Այս անգամ առաջին տարբերակը նախընտրեցի (ժպտում է՝ հեղ.):

- Ձեր մարմնավորած հերոսին հասուն տարիքում կերպարանավորելու է դերասան Սամվել Սարգսյանը: Ավագ գործընկերոջ հետ խորհրդակցե՞լ եք, քննարկե՞լ եք Ձեր ընդհանուր խաղը:

- Այո՛, իմ կերպարը երիտասարդությունն է Սամվել Սարգսյանի մարմնավորած կերպարի: Նույն սերիալում նման արտիստի հետ հանդես գալը և՛ շատ հաճելի է, և՛ պարտավորեցնող: Ինչ վերաբերում է խորհրդակցելուն՝ կերպարի վերաբերյալ նման քննարկում չենք ունեցել, բայց համոզված եմ՝ նա հետևել է իմ խաղին ու իր կարծիքն ու եզրակացությունն ունի: Վստահ եմ՝ կերպարային գիծը կշարունակի պրոֆեսիոնալ կերպով:

- «Կարմիր բլուրում» Ձեր ներգրավվածությունը կարճատև է: Արդյոք արդեն իսկ նոր առաջարկներ չունեք: Ի՞նչ նոր կերպար կցանկանայիք մարմնավորել:

- Նոր առաջարկներ կան, բայց, ցավոք, չեմ կարող ընդունել, քանի որ ինքս նպատակ ունեմ նկարահանելու ֆիլմ, որը լինելու է իմ իսկ հեղինակային գրքի հիման վրա: Հետագա նպատակներիս, անելիքներիս մասին միայն մեկ բան կարող եմ ասել՝ դրանց իրագործման միակ ճանապարհը կլինի իմ ֆիլմը, որից հետո բոլորի համար պարզ կլինի՝ ինչի մասին էր խոսքը: Վստահեցնում եմ, որ շատերի կյանքում դրանից հետո մեծ, միայն լավ ու բարի փոփոխություններ կլինեն:

- Շատերը Ձեզ սիրեցին ու ճանաչեցին «Քաղաքում» սերիալից Կարբիտի կերպարով: Շատերն էլ սկսեցին նմանություններ գտնել Մովսեսի ու Կարբիտի միջև…

- Իսկապես, շատերն ինձ ճանաչեցին հենց «Քաղաքում»-ից: Եկել եմ այն համոզման, որ այժմ մենք ապրում ենք այնպիսի մի Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր տեսածի նկատմամբ պատկերացման պակասություն կա: Չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր ֆիլմն ու իրականությունը խառնում են իրար, չեն ըմբռնում, որ դա կինո է, որտեղ յուրաքանչյուր դերասան կատարում է իրեն բաժին հասած հսկա աշխատանքը: Չէ՞ որ արվեստը մի մեծ աշխարհ է, որտեղ ստեղծվում ու ուսումնասիրվում են տարբեր գաղափարներ, որոնք սցենարի են վերածվում՝ իրենց մեջ ընդգրկելով բազմաթիվ ու բազմատեսակ կերպարներ: Հենց այդ կերպարներին էլ ներկայացնում, մատուցում է այն դերակատարը, ում վստահվել է տվյալ դերը:

- Սիթքոմներում, կատակերգություններում էլ ներկայացվում են հերոսներ, որոնք որքան էլ զարմանալի է, մեր իրականության մեջ կան: Գուցե հենց այդ պատճառո՞վ հեռուստադիտողը չի կողմնորոշվում ու նմանություններ է փնտրում:

- Օրինակ՝ Կարբիտն իր ընկերուհուն ստիպում էր ամեն առավոտ խաշի ջուր խմել: Չէ՛, դա նորմալ չի, բայց ցավոք, այսօր մեր իրականության մեջ նման աննորմալ պրինցիպներով տառապող մարդիկ կան: Իմ խաղով փորձել եմ հանդիսատեսի մոտ ծիծաղ առաջացնել՝ որոշ չափազանցություններով մեկտեղ՝ ցուցադրելով իրականությունը: Այն, ինչ իմ հերոսն էր անում, զավեշտալի էր, ու ովքեր բնավորության նման գծեր ունեն, ցանկալի է՝ փոխեն: Հավատացեք, եթե դա էկրանից ծիծաղելի է, ուրեմն կյանքում էլ այդպես է:

- Ծանոթացնե՞նք ընթերցողին Մովսես Նիկողոսյանի իրական տեսակին:

- (Ժպտում է՝ հեղ.) Գիտեք, այդ հարցին լիարժեք պատասխան տալ չեմ կարող. ցավոք, մարդն այնպիսի էակ է, որ պահի ազդեցության տակ կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին երբեք չի եղել: Ժամանակներն են այդպիսին… Միայն մեկ բան կարող եմ վստահ ասել՝ լիարժեք կյանքի, լիարժեք մարդ կոչվելու ճանապարհը մեկն է. միշտ երեխա մնա՝ մաքուր պահելով այն ներքին հարստությունը, որն Աստծունն է: Պետք չէ կյանքում վարակվել փուչ, դատարկ ու անօգտակար մտքերով: Դա հանգեցնում է տգիտության ու մարդուն դարձնում տգեղ:

- Ավարտել եք Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը, չկա՞ մտադրություն հաստատվել որևէ թատրոնում, կամ՝ զբաղվել ռեժիսորական աշխատանքով:

- Այո՛, ավարտել եմ Երվանդ Ղազանչյանի կուրսը: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում եմ աշխատել: Որպես ռեժիսոր բեմադրել եմ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսը, որտեղ նաև խաղում էի Սողոմոն Թեհլերյան: Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ»-ն եմ բեմադրել, Վրեժ Իսրայելյանի «Այրին» և այլն: Այնուհետև սերիալում մեծ զբաղվածություն ունենալու պատճառով ռեժիսուրայով այլևս չզբաղվեցի: Այժմ ավելի շատ էկրանային գործունեությամբ եմ հետաքրքրված, բայց չի բացառվում, որ հետագայում ինչ-որ անհանգստություն ունենամ ու բեմադրություն անեմ: Ո՞վ գիտի, գուցե նաև խաղամ որևէ ներկայացումում:

- Նաև ձայնային լավ տվյալներ ունեք, ժամանակին «Շանթ» հեռուստաընկերության երաժշտական նախագծերից մեկում հաղթող եք ճանաչվել: Երբեք ցանկություն չե՞ք ունեցել երաժշտական ուղին շարունակելու:

- Երաժշտության հետ դեռ մանկուց եմ շատ կապված եղել: Պատճառը հայրս է եղել, ով երաժիշտ է: Ինքս երաժշտական կրթություն չունեմ, բայց և՛ երգում եմ, և՛ նվագում: Իհարկե, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Բայց միակ հաջողությունը, որն ունեցել եմ երգի և երաժշտության ոլորտում, եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Դուետ» նախագիծը, որտեղ 17 զույգերի մեջ հաղթող ճանաչվեցինք ես և Նարե Գևորգյանը, ում ճանաչում ու իր արվեստը գնահատում են շատերը, այդ թվում՝ ես:

- Մովսես, 3 տարուց ավելի ազատազրկման մեջ եք եղել: Հետագայում դժվար չէ՞ր ինտեգրվել հասարակությանը: Մարդկանց՝ ընկերների, հարազատների վերաբերմունքի մեջ տարբերություն նկատո՞ւմ եք: Ի՞նչ փոխեցին այդ երեք տարիները Ձեր կյանքում:

- Այո՛, դատապարտված եմ եղել 3 տարի և 3 ամիս: Դուրս գալուց հետո հասարակության մեջ ինտեգրվելը բավականին հեշտ էր: Մարդիկ հասկանալու ու ընկալելու չափաբաժին ունեն, որն անսահմանափակ չէ: Ես պետք է տեսնեմ այդ վերջնակետը և ավելին չսպասեմ նրանցից, ընդունեմ այնպիսին, ինչպիսին կան: Այդ դեպքում արդեն վերաբերմունքի որևէ փոփոխություն չեմ նկատում: Չեմ էլ ուզում վատը տեսնեմ, նման ցանկություն չունեմ ու բացարձակ չեմ էլ կենտրոնանում դրա վրա: Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը: Այդ ճանաչումն էլ օգնեց, որ այսօր միտքս զբաղեցնեմ ավելի խաղաղ գաղափարների շուրջ (ժպտում է՝ հեղ.):

- Ովքե՞ր են այսօր Ձեր ընկերները:

- Իմ ընկերները նրանք են, ովքեր հասկանում են ընկեր ասվածի իրական արժեքը: Դա ուղղակի բառ չի…

- Իսկ նախկին գործընկերների («Քաղաքում» սերիալից) հետ կապը պահպանո՞ւմ եք:

- Ոչ բոլորի:

- Կան մարդիկ, որոնց համար իրենց սկզբունքներն առաջին տեղում են: Նման սկզբունքներ ունե՞ք, հանուն ո՞ւմ կամ հանուն ինչի՞ եք պատրաստ հրաժարվել Ձեր սկզբունքներից:

- Սկզբունքներ, պրինցիպներ և այլն՝ նմանատիպ սովորույթները ես չեմ կարողանում հասկանալ: Դա կապանք է, որով առաջինը վնասում ես ինքդ քեզ, հետո նոր՝ մնացածին: Գիտեք, նման սովորություններն իրենց հետ բերում են խռովություններ, վեճեր, փոխադարձ անհարգալից վերաբերմունք և այլ վատ երևույթներ… Իմ սկզբունքը, եթե, իհարկե, դա կարելի է սկզբունք համարել, ապրելն է այն կյանքում, որն Աստված է շնորհել ինձ: Ապրել՝ տեսնելով լավն ու բարին: Մնացած ամեն բան խավարումներ և շփոթմունքներ են…

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:46 Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. ՌԴ դեսպան Այսօր, 16:37 ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտել (Տեսանյութ) Այսօր, 16:27 Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ՝ հավատալով շուկա մուտք գործելու վերաբերյալ ԵՄ խոստումներին. Ռուսաստանի ԱԳՆ Այսօր, 16:23 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Այսօր, 16:13 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 16:04 Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյան Այսօր, 15:53 Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 15:51 Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվել Այսօր, 15:48 Արագածոտնի մարզում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Այսօր, 15:41 «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Այսօր, 15:36 Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Այսօր, 15:27 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «ՀայՓոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը Այսօր, 15:19 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան Այսօր, 15:07 Լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը. դատավոր Բախշիյանի կոչը՝ ճնշումների ենթարկվող դատավորներին Այսօր, 15:04 Ադրբեջանը երբեք չի ասել և չի էլ ասելու, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի վերադառնալու իրենց երկիր. Արա Ղազարյան (Տեսանյութ) Այսօր, 14:53 ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր Այսօր, 14:51 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Այսօր, 14:47 Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության կապակցությամբ. Թովմասյան Այսօր, 14:39 Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով (Տեսանյութ) Այսօր, 14:27 Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը (Տեսանյութ) Այսօր, 14:11 ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել Այսօր, 14:05 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում Այսօր, 13:56 ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ) Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ

Տվյալ բաժնի վերջին նյութերը