15/01/2018 15:27
Երկրաշարժից հետո Պերուի իշխանությունները պատրաստ են արտակարգ դրություն հայտարարել
Պերուի նախարարների խորհրդի նախագահ Մերսեդես Արաոսը կիրակի օրը հայտարարել է երկրի նախագահ Պեդրո Կուչինսկու՝ երկրաշարժի հետևանքով տուժած տարածքներում արտակարգ դրություն մտցնելու պատրաստակամության մասին, փոխանցում է РИА Новости-ն:
Պաշտպանության նախարարության ազգային արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի վերջին տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է 1 մարդ, 61 մարդ վիրավորվել է, 736-ին տուժել: Արեկիպա, Իկա և Այակուչո շրջաններում 33 դպրոց է տուժել, մեկը ավերվել է:
RPP պորտալը հայտնում է, որ Արաոսը խնդրել է բնակչությանը տեղի չտալ լուրերին եւ օգտագործել աղետի հետեւանքների վերաբերյալ միայն քաղաքացիական պաշտպանության ուժերի և պիշխանությունների կողմից տարածված պաշտոնական տեղեկատվությունը:
Պերուի Երկրոֆիզիկայի ինստիտուտի տվյալով՝ երկրաշարժի ուժգնությունը 6.8 մագնիտուդ է կազմել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արեկիպա շրջանի Կարավելի նահանգում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: