15/01/2018 16:19
Լավրով. Իրանական ատոմի գործարքի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտարարությունները լավատեսություն և կայունություն չեն ներշնչում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2017 թվականին ռուսական դիվանագիտության գրանցած արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:
«ՀԳՀԾ-ի տապալմանն ուղղված վերջին հայտարարությունները նույնպես լավատեսություն և կայունություն չներշնչեցին»,- ասել է Լավրովը:
Նախարարը նաև նշել է, որ Մոսկվան հասնելու է Իրանի համաձայնագրի պահպանմանը և Իսրայելի ու Պաղեստինի շուրջ իրավիճակի կարգավորմանը: