15/01/2018 21:07
Ֆրանսիայում ծնված պանդային ներկայացրել են հանրությանը (Տեսանյութ)
Յուան Մեն անունով պանդան ընդամենը հինգ ամսական է, սակայն արդեն աստղ է դարձել: Նրան տեսնելու համար Սենտ Էնյան համայնքի կենդանաբանական այգու դարպասների մոտ հերթեր են գոյանում:
Արջուկի ծնողները Ֆրանսիա են բերվել Պեկինից 3 տարի առաջ՝ 10 տարով: Յուան Մեն թարգմանաբար նշանակում է «Երազանքի իրականացում»: Անունը հորինել են Չինաստանում, բայց այն հասատատելու պատիվն ընձեռնվել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնին: