15/01/2018 10:14
Թաիլանդում մոտորանավակի պայթյունի հետևանքով 16 մարդ է տուժել
Թաիլանդի հարավում գտնվող Փհի-Փհի-Լե կղզու մոտակայքում պայթել է 31 ուղևոր փոխադրող զբոսաշրջային մոտորանավակ, հաղորդում է Reuters- ը:
Նավակը զբոսաշրջիկներին Փհուքեթից տեղափոխում էր Փհի-Փհի-Լե: Շարժիչը բռնկվել է, այնուհետև պայթել՝ վիրավորելով 14 զբոսաշրջիկի և անձնակազմի երկու անդամի:
Թագավորական ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նավակը պայթել է վառելիքի արտահոսքի պատճառով: