15/01/2018 13:17
Ահաբեկչություն՝ Իրաքում. կա 36 զոհ
36 մարդ է զոհվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների հետևանքով: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 105 հոգի:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել, սակայն նշվում է, որ գործողությունն իրականացվել է «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ոճով: