Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր. Կարեն Կարապետյանն այցելել է ՊԵԿ

15/01/2018 19:41

Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր. Կարեն Կարապետյանն այցելել է ՊԵԿ


Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին: 

Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպումներ է նախատեսում բոլոր նախարարությունների և գերատեսչությունների հետ՝ ամփոփելու 2017 թվականն ու խոսելու 2018-ի անելիքների մասին: «Այս տարի սկզբքունքերը նույնն են՝ ինչպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի գործարարը լավ զգա, ձեռնարկատիրությունը հեշտ լինի, օրինապահ դաշտում աշխատող մարդկանց համար խաղի կանոնները հավասար լինեն»,- նշել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը վարչապետին ներկայացրել է 2017 թվականին պետա­կան բյուջե հաշվեգրված հարկա­յին եկամուտ­­ները, որոնք կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումար­ները, ինչը նախորդ տարվա նույն ժամա­նա­­կաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6 %-ով: Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, հետևաբար նախորդ տարվա նույն ժամանա­կաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտ­ների աճը կազմել է 78,7 մլրդ դրամ կամ 7.3 %:

ՊԵԿ նախագահը վարչապետին զեկուցել է, որ 2017 թվականի ընթաց­քում ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների գծով վերադարձված գումարը կազմել է ավելի քան 60.6 մլրդ դրամ, ինչը 24.6%-ով կամ 12 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը զեկուցել է, որ 2017-ին հարկային վարչարարության բարելավման աշխատանքներն իրականացվել են հիմնականում հարկային ստվերի բացահայտման, կանխարգելման և հարկային մարմնի կառավարման կառուցվածքի փոփոխության ու կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման ուղղությամբ: 2017թ. ընթացքում «խոշոր և միջին» հարկ վճարողների մասով ներդրվել է «Անհատական վերլուծությունների և հսկողության համակարգը», որի միջոցով ամենօրյա դիտարկման և վերլուծությունների արդյունքում հարկային մարմինը կանխարգելում ու բացահայտում է յուրաքանչյուր հարկ վճարողի հարկային խախտումները: «Փոքր» հարկ վճարողների մասով ներդրվել է «Ոլորտային վերլուծությունների և հսկողության համակարգը», որի միջոցով հարկային մարմինը նույնականացնում է ընդհանուր օրինաչափություններից շեղվող հարկ վճարողներին: Նախ՝ հարկ վճարողին առաջարկվում է շտկել վարքագիծը և հետագայում բացառել խախտումները, որից հետո՝ խախտումը կրկնվելու դեպքում, անկախ հարկ վճարողի «փոքր» լինելու հանգամանքից, ինտենսիվ կերպով իրականացվում են հսկողական միջոցառումներ՝ մինչև խախտումները բացառվեն:

Նա նշել է, որ մինչև կառուվածքային փոփոխությունների իրականացումը, նախ ուսումնասիրվել են հարկային տեսչությունների կողմից իրականացվող բոլոր գործընթացները: Բացահայտվել է, որ առանձին դեպքերում տեսչությունները գործել են ոչ միասնական կարգով, տարբեր տեսչությունների և հարկային տեսուչների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը տարբեր է եղել՝ կախված տեսչության ղեկավարության հայեցողությունից և կարողություններից:

Ըստ Կարեն Բրուտյանի՝ այս հանգամանքներից ելնելով՝ տարածքային հարկային տեսչությունները լուծարվել են, և ստեղծվել է Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը: Վարչապետին զեկուցվել է, որ ստուգումների հասցեականությունն ապահովելու նպատակով վերանայվել են ռիսկային չափանիշները, ավելին՝ 25%-ով կրճա­­տվել է թեմատիկ ստուգումների քանակը: ՊԵԿ փոխնախագահն ավելացրել է, որ 2018-ին շարունակելու են սկսված բոլոր բարեփոխումները:

«Նախատեսում ենք 2019 թվականի փաստացի կատարողական 10 տոկոս աճով հասնել մեր ծրագրային առաջադրանքին, որպեսզի դրա արդյունքում ստանանք մեկ տրիլիոն 325 մլրդ դրամ, արդյունքում՝ հարկային հատվածում առևտրային հարկ վճարողների մոտ աճը կկազմի միջինը 13 տոկոս: Հաշվի առնելով 2017-ի դինամիկան և առկա վիճակագրությունը՝ այդ թիրախն իրատեսական ենք գնահատում»,- ասել է Բրուտյանը:

Կարեն Կարապետյանը ևս իրատեսական է գնահատել և ավելացրել. «Կարծում եմ, որ հունվարի վերջին կամփոփենք 2017 թվականի տնտեսական ցուցանիշները: Այս պահին տեսնում ենք, որ դրանք լինելու են բարձր՝ քան նախատեսել ենք 2016-ին: 2018-ին ունենք նախադրյալներ, որպեսզի այդ տենդենցը պահպանվի: Այսինքն, տնտեսության առումով որոշակի դրական ազդակներ ունենք և այն ինչ պլանավորել ենք՝ պետք է միանշանակ կատարենք»,- ընդգծել է վարչապետը:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը զեկուցել է, որ պետական բյուջեի եկամուտներից 318 մլրդ դրամն ապահովվել է մաքսային մարմինների կողմից, այսինքն՝ մաքսային մասով աճը կազմել է 60 մլրդ դրամ կամ 23.3 %: Նրա խոսքով, մաքսային եկամուտներն աճել են հիմնականում ներմուծման ծավալների աճի և վարչարարության շնորհիվ: «Կառավաության ծրագրերի իրականացման շրջանակում ՊԵԿ-ի և բիզնեսի միջև փորձել ենք ձևավորվել փոխադարձ վստահության մթնոլորտ, ինչի արդյունքը նախորդ տարվա կատարողականի ցուցանիշն է:

Ներմուծման ծավալների ավելացումը փաստում է, որ բիզնեսի մոտ վստահություն է ձևավորվել, որ ցանկացած ժամանակ ապրանքներ ներկրելու պայմաններում չեն ունենալու խոչընդոտ: Բիզնեսի շրջանում մեծացել է նաև մրցակցությունը, ինչի արդյունքում սպառման լայն ապրանքների մասով արձանագրվել է գնանկում, ինչը վերաբեում է հիմնականում կենցաղային էլեկտրոխնիկային, կահույքին, ավտոմեքենաներին և այլն»,- ասել է Ավետիքյանը՝ ավելացնելով, որ ներմուծման ցուցանիշները բացառիկ են վերջին տարիների համար, ինչին նպաստել է ընթացակարգերի պարզեցման և կոշտ քաղաքականության մեղմացման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Որպես օրինակ, Ավետիքյանը ներկայացրել է, որ 2017-ին ներկրվել է 39 հազար 270 ավտոմեքենա, այն պարագայում, երբ 2016-ին այդ թիվը կազմել է 16 հազար 887: Արդյունքում պետական բյուջե լրացուցիչ փոխանցվել է ավելի քան 11 մլրդ 660 դրամ հարկ:

Մաքսային ոլորտում մի շարք միջոցառումներ են իրականացվել էլեկտրոնային հարթակը բարելավելու ուղղությամբ, էապես նվազեցվել են մաքսային մարմնի և քաղաքացիների շփումները՝ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:

«Մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվա­կան համակարգում ներդրվել է էլեկտրոնային տարբերակով մաքսային հայտարարագրերի ներկայացման, մշակման և բացթողնման «կանաչ ուղու» ավտոմատ բացթողման հնարավորու­թյուն: Մաքսային մուտքի անդորրագրերի մշակման և ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման համակար­գերի շնորհիվ մաքսային ձևակերպումներն իրականացվում են տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիա­ների կիրառմամբ: Բացի այդ, ըստ Սամվել Ավետիքյանի, ոչ ռիսկային երկրներից ներկրվող ապրանքների մասով գործարկվել է գործարքի գնի մեթոդը: «Ճիշտ փաստաթղթերի ներկայացման միտում է նկատվում նաև ռիսկային երկրներից ներկրվող ապրանքների մասով: 2017-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ ՊԵԿ պաշտոնական կայքէջում տեղադրվել են առաջին 250 անուն ապրանքների վիճակագրական արժեքները և դրանց ներկրողների թվաքանակը: Աշխատանքներ են տարվում ներկրվող բոլոր ապրանքների հետ կապված տվյալները հրապարակելու ուղղությամբ: Արդեն իսկ տեղադրվել են նաև մաքսային համակարգի կողմից ավտոտրանսպորտային միջոցների մաքսային արժեքները»,- ասել է Ավետիքյանը:

Կարեն Կարապետյանը ողջունել է իրականացվող աշխատանքները, հատկապես ապրանքների մատակարումների քանակի, ներկրողների տվյալների հրապարակման հետ կապված: «2018-ին իրականում շատ բան եք իրականացրել ու դեռևս շատ բան ունենք անելու: Սահման անցնելը պետք է մաքսիմալ հեշտացնել, խաղի կանոնները հստակ հրապարակել, բոլոր խոչընդոտները, կնճռոտ հարցեը լուծել: Այս լիբերալ դաշտը բերելու է տնտեսության ակտիվացման, և մենք անպայման հետևողական կերպով պետք է գնանք դրան: Ռեգուլյար պետք է բիզնեսի հետ հանդիպել, լսել ազդակները»,- ասել է վարչապետւ և հանձնարարել հանրությանը հնարավորինս արագ և մանրամասն ներկայացնել բոլոր բարեփոխումներն ու դրական փոփոխությունները:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը վարչապետին զեկուցել է, որ 2017-ին չկատարված հարկային ու մաքսային պարտավորությունների մասով գանձվել է 25,5 մլրդ դրամ, ապահովվել է հայցային աշխատանքները դատական պաշտպանության գործընթացում: Նա հատկանշական է համարել, որ պարտավորությունների գանձման գործընթացում լիարժեք ապահովվել է սահմանադրությամբ պարտադիր լսված լինելու իրավունքը, ինչի ապահովման արդյունքում էապես նվազղել են դատական կարգով բողոքարկման դեպքերը: Ըստ նրա՝ արձանագրվել է դատական գործերի 50 տոկոսով բեռնաթափում:

Տեղեկացվել է նաև, որ նախատեսվում է ապարքերականացնել քրեական օրենսգրքի մի շարք արարքներ, վերանայել դրանցով նախատեսված պատասխանատվության միջոցները:

Վարչապետը ողջունել և կարևորել է վերը նշված նախաձեռնությունները և հանձնարարել սերտորեն աշխատել մյուս գերատեսչությունների հետ՝ բարեփոխումները համատեղ հնարավորինս արագ առաջ մղելու համար:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն օրենսդրական դաշտի բարեփոխումներից առանձնացրել է արտադրական նշանակության մեքենաների, սարքավորում­ների և հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու նախաձեռնությունը՝ նշելով նաև, որ ԱԱՀ-ի վերադարձի հնարավորու­թյուն է ընձեռվել նաև երկրի ներքին տարած­քում գործունեություն իրականացնողներին:

«Հատուկ ուշադրության է արժանացել միկրոձեռնարկա­տի­րության ոլորտը 2000 ինքնազբաղված անձինք ազատ­վել են հար­կերից, իսկ հարկային համաներում նախատեսող օրենք­ներով հարկ վճարողներն ազատվել են տույժերից ու տուգանք­ներից՝ հաշվարկ­ներն ինքնուրույն ճշգրտելու դեպքում: 2017թ. հաշվարկների ճշտման արդյունքում հարկ վճարողները 7 մլրդ դրամի չափով լրացուցիչ հարկ են վճարել»,-ընդգծել է Վախթանգ Միրումյանը: 

Նա նշել է, որ օտարերկրյա ֆիզիկական անձանց ԱԱՀ-ի վերադարձի կիրա­ռու­թյան շրջանակի ընդլայնման նպատակով՝ գնումների մեծու­թյան նվազագույն սահմանա­չափը 2 անգամ իջեցվել է՝ 100 հազ դրամի փոխարեն սահմանվելով 50 հազ դրամ: Արդյունքում 2017 թվականի ընթաց­քում ՀՀ-ում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս օտարերկրյա անձանց վերադարձ­վել է դրանց համար վճարված ավելացված արժեքի հարկը՝ 665,725.2 հազ դրամ գումարի չափով:

ՀՀ վարչապետին նաև զեկուցվել է, որ 2017թ. ապրիլ ամսից գոր­ծարկվել է «Հետադարձ կապի համակարգ» ծառայու­թյունը, որը հնարավորություն է ընձեռում հարկ վճարողին հեռախոսազանգից հետո գնահա­տել տվյալ հարցման արդյունքում կենտրոնի աշխատակցի տրամադ­րած պատաս­խանի որակը: Հարցմանը մասնակցած հարկ վճարողների 73.5%-ը դրական է գնահատել կենտրոնի աշխատանքը: Առհասարակ, 2017թ. ընթացքում հարկ վճարողների սպասարկման և հեռա­խո­սազանգերի կենտրոնի կողմից ստացվել է 156,767 հարցադիմում՝ հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրու­թյան և վարչարարության վերաբերյալ: Անդրադարձ է եղել հարկային և մաքսային ծառայող­ների մասնագիտական գիտելիքների և աշխատան­քային ունակություն­ների բարելավմանն ուղղված վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է.

«ՊԵԿ-ի 2017 թվականի աշխատանքը գնահատում եմ դրական և ցանկանաում եմ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: 2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետևողական աշխատենք: Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր: Եթե այդ դաշտն ապահովենք, մնացած բոլոր խնդիրները որպես ածանցյալ լուծվելու են: Եվ վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել»: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել 27/03/2024 21:22 Ինքնասպանություն Արագածոտնում 27/03/2024 21:10 Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու 27/03/2024 20:52 Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Տերեխով 27/03/2024 20:35 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ 27/03/2024 20:16 «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ բացելու դուռն ու ապահովելու իրենց մուտքը թատրոն․ մինչ այդ պետք է ապացուցեն, որ դուռը «Գոյ» թատրոնինն է 27/03/2024 19:56 Ամիլոիդոզ․ Կարող է սրտի հետ կապված հիվանդությունների պատճառ դառնալ 27/03/2024 19:42 Երեխա ունեցող ընտանիքներին 25 000 դրամի աջակցություն չի հատկացվում․ ՆԳՆ 27/03/2024 19:29 Ռուսաստանում փոխում են ՀԿ-ների հիմնադրման ու գրանցման կարգը՝ օտարերկրյա ազդեցություն թույլ չտալու համար 27/03/2024 19:11 Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակասությունները խորացել են 27/03/2024 19:01 Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է․ Խաչատուրյան 27/03/2024 18:47 Միրզոյանը Արգենտինայի Պատգամավորների պալատի անդամներին հրավիրել է Հայաստան 27/03/2024 18:34 Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է․ Իրանի նախագահ 27/03/2024 18:20 Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փորձ է տեղի ունեցել 27/03/2024 18:07 Նրանք բանտարկված են, բայց ավելի ազատ են, քան նիկոլիզմի ռեժիմին ծառայողները․ Նրանք քաղբանտարկյալներ են 27/03/2024 17:56 Տավուշից տարածքներ զիջելով՝ իշխանությունը 30 տարուց ավելի ամրացված դիրքերը հետ է քաշում, երկիրն ավելի խոցելի դարձնում, որ սպառնալիքը գա նաև Լոռվա վրա․ Մանվել Եղիազարյան 27/03/2024 17:42 Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 27/03/2024 17:36 Նիկոլի ԱԺ նախագահն ասում է՝ կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանապահները մեզ կպաշտպանեն․ մի կողմ թողնենք՝ ռուսներն ինչ կանեն․ ի՞նչ արեցիք դուք, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա 27/03/2024 17:23 «Հարիվանշ Նարայանին իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին»․ ՀՀ ԱԺ 27/03/2024 17:15 Խոշոր վթար Քուչակ գյուղի մոտ․ Զոհ կա, վիրավորների մեջ երեխաներ են 27/03/2024 17:04 Ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները․ Սա չգիտակցելը նաիվություն է, դիտավորությամբ գործելը` սպառնալիք․ ԱԱԾ պահեստազորի սպաներ 27/03/2024 16:56 ԱԺ նախագահ կոչվածը հիմքեր է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու. Գառնիկ Դանիելյան 27/03/2024 16:43 Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-Արգենտինա հարաբերություններին, քննարկվել է «Խաղաղության խաչմերուկը» 27/03/2024 16:37 Crocus City Hall-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 140-ի 27/03/2024 16:28 Բարեգործական ընթրիք. «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» 27/03/2024 16:16 Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը 27/03/2024 16:00 ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը 27/03/2024 15:55 Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան 27/03/2024 15:45 ԵՄ-ի մասով դեռ շատ անելիք ունենք, որպեսզի Թուրքիայի կամ Վրաստանի նման տարիներով չսպասենք. Սիմոնյան 27/03/2024 15:41 Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը 27/03/2024 15:38 Ճանապարհների կարկատանները ոչ այդքան շինարարի մեղքով են, որքան մեքենաների ծանր բեռների. Գնել Սանոսյան 27/03/2024 15:25 Ես չեմ բացառում, որ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ. Սիմոնյան 27/03/2024 15:19 Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան հարձակվի ՀՀ-ի վրա, ռուս խաղաղապահները պաշտպանելու են մեզ. ԱԺ նախագահ 27/03/2024 15:09 Տավուշի հատվածում կան հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է՝ պետք է վերադարձվեն մեզ. Սանոսյան (Տեսանյութ) 27/03/2024 14:58 Շատ մանրամասներ դժվար կարողանամ ասել, թե կոնկրետ երբ կավարտվի Շուռնուխում տների կառուցումը. Գնել Սանոսյան 27/03/2024 14:55 Պահ եղավ, երբ ադրբեջանցի գործընկերն ինչ-որ բան ասաց, ես նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու. դա արեցին ԵՄ ներկայացուցիչներն ու փորձագետները. Սիմոնյան 27/03/2024 14:48 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/03/2024 14:47 Քննարկվել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները 27/03/2024 14:42 Սառնակունք-Սիսիան ճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և Նիվան. կա 1 զոհ, 5 վիրավոր 27/03/2024 14:35 ՌԴ գլխավոր դատախազությունը սկսել է Պուգաչովային օտարերկրյա գործակալ ճանաչելու ընթացակարգը 27/03/2024 14:30 ՀՀ-ում խմելու ջրի կորուստը կազմում է 63%, որը սարսափելի մեծ թիվ է. Սանոսյան 27/03/2024 14:21 Բյուջեն աճում է, ռեկորդային քանակով սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել, ճանապարհաշինարարության պլանը 2-րդ տարին գերակատարել ենք. Սանոսյան 27/03/2024 14:11 Հայաստանն անվտանգության երաշխիքներ է խոստանում սամբոյի աշխարհի գավաթի ռուս և ուկրաինացի մարզիկներին 27/03/2024 13:55 Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 27/03/2024 13:42 Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Կամերային նվագախումբը հանդես կգա համերգով 27/03/2024 13:35 Վստահեցնում եմ՝ մեր քաղաքում թատերական կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով. Ավինյան 27/03/2024 13:31 Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/03/2024 13:25 Նոր ավտոմատ համակարգով 23 681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար 27/03/2024 13:23 ՊԵԿ-ը և Քննչական կոմիտեն ակտիվ համագործակցում են 27/03/2024 13:17 Քաղաքացու ձեռքը կոտրած բերետավորի գործը կարճվեց, այսինքն՝ ձեռքը կոտրելն իրավաչափ էր, խախտում չկար. Մելիքյան 27/03/2024 13:11 Գուրգեն Արսենյանը չի շտապում հերքել մանդատից հրաժարվելու և իր մուտքը ՌԴ արգելվելու մասին տեղեկությունները

Տվյալ բաժնի վերջին նյութերը