15/01/2018 19:24
ԵՄ-ն հորինված նորությունների դեմ պայքարի մեխանիզմ է մշակելու
Եվրամիությունը մտադիր է մշակել հորինված նորությունների բացահայտման և կանխման մեխանիզմ, հայտարարել է թվային տնտեսության և հասարակության եվրակոմիսար Մարիա Գաբրիելն՝ ամփոփելով մտացածին նորությունների տարածելուն հակազդող 40 փորձագետներից բաղկացած խմբի՝ երկուշաբթի կայացած առաջին նիստի արդյունքները:
«Հորինված նորությունները միտում է, որն ընդլայնվում է ահագնացող արագությամբ: Այն սպառնալիքի տակ է դնում զանգվածային լրատվամիջոցների վարկը և ամենաժողովրդավարական ինստիտուտների գործունությունը: Ուստի Եվրահանձնաժողովը մտադիր է մշակել շինծու նորությունների բացահայտման և կանխման մեխանիզմ: Այդ խնդիրն այսօր քննարկվեց հորինված նորությունների գծով աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը», - ասել է նա: