15/01/2018 11:33
Խորհրդարանը քննարկում է եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտման նախագիծը
Խորհրդարանում քննարկվում է Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին նախագիծը։
Հարցով հիմնական զեկուցող ՀՀԿ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ նախագիծը նպատակ է հետապնդում խորհդարանի մակարդակով եզի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապատել՝ կանխելով հետագայում նման երևույթների դրսևորումները այլ ժողովուրդների նկատմամբ։
«Նախագիծը ոչ միայն կոչ է անում եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապարտել, այլ միջազգային հանրությանը կոչ է անում միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել և պատասխանատվության ենթարկել միջազային հանցագործություն կատարած մարդկանց և ձեռնարկել քայլեր ապագայում նման դրսևորումները կանխելու համար», - նշեց նա։