15/01/2018 18:21
Կանադայում պանդաները հարձակվել են ձնեմարդու վրա
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրված է, թե ինչպես են Տորոնտոյի կենդանաբանական այգու երեք պանդաներ ոչնչացնում ձնեմարդուն, փոխանցում է РИА Новости-ն:
Տեսագրությունը հասանելի է կենդանաբանական այգու YouTube-Էջում: Էր Շուն, Ցզյա Պանապ և Ցզյա Յույյու պանդաները շրջապատել են ձնեմարդուն, սկզբում շոշափել են դրան, փաղաքշել, հետո սկսել են ավերել քանդակը՝ ճանկերով նրան չանգռելով, նրա վրա մագլցելով և միմյանց հետ կռվելով: Երեք օրում տեսանյութը հավաքել է ավելի քան 65 հազար դիտում: