Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը. Մովսես Նիկողոսյան

15/01/2018 19:19

Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը. Մովսես Նիկողոսյան


Երիտասարդ դերասան, ռեժիսոր Մովսես Նիկողոսյանին տարիներ առաջ ճանաչում բերեց «Քաղաքում» սերիալի Կարբիտի կերպարը: Տևական ժամանակ էր՝ դերասանն էկրանային լռություն էր պահում, ինչը բոլորովին էլ անպատճառ չէր. շուրջ 3 տարի Մովսեսն անազատության մեջ էր, ու հենց այդ անազատությունը պատճառ դարձավ նոր՝ ինքնակենսագրական գրքի ծնունդի, որը շուտով ֆիլմ կդառնա: Ի դեպ, դերասանը նախորդ ամռանը նշանադրվել է, սակայն ամուսնության մասին դեռևս չի բարձրաձայնում:

Մովսես Նիկողոսյանն այժմ նկարահանվում է ATV հեռուստաընկերության «Կարմիր բլուր» հեռուստասերիալում: Aysor.am-ի հետ զրույցում դերասանը պատմել է նոր առաջարկի ու անցած երեք տարիների մասին:

- Մովսես, արդեն մի քանի օր է՝ Ձեզ հանդիպում ենք նոր ֆիլմում ու Ձեր նախորդ կերպարից բոլորովին տարբերվող կերպարով: Հեշտությա՞մբ եք համաձայնվել այս առաջարկին:

- Այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը ռեժիսոր Ելենա Արշակյանից եմ ստացել: Ճիշտն ասած՝ հեշտությամբ կամ դժվարությամբ համաձայնվելն իմը չէ, ես կամ համաձայնվում եմ կամ ոչ: Այս անգամ առաջին տարբերակը նախընտրեցի (ժպտում է՝ հեղ.):

- Ձեր մարմնավորած հերոսին հասուն տարիքում կերպարանավորելու է դերասան Սամվել Սարգսյանը: Ավագ գործընկերոջ հետ խորհրդակցե՞լ եք, քննարկե՞լ եք Ձեր ընդհանուր խաղը:

- Այո՛, իմ կերպարը երիտասարդությունն է Սամվել Սարգսյանի մարմնավորած կերպարի: Նույն սերիալում նման արտիստի հետ հանդես գալը և՛ շատ հաճելի է, և՛ պարտավորեցնող: Ինչ վերաբերում է խորհրդակցելուն՝ կերպարի վերաբերյալ նման քննարկում չենք ունեցել, բայց համոզված եմ՝ նա հետևել է իմ խաղին ու իր կարծիքն ու եզրակացությունն ունի: Վստահ եմ՝ կերպարային գիծը կշարունակի պրոֆեսիոնալ կերպով:

- «Կարմիր բլուրում» Ձեր ներգրավվածությունը կարճատև է: Արդյոք արդեն իսկ նոր առաջարկներ չունեք: Ի՞նչ նոր կերպար կցանկանայիք մարմնավորել:

- Նոր առաջարկներ կան, բայց, ցավոք, չեմ կարող ընդունել, քանի որ ինքս նպատակ ունեմ նկարահանելու ֆիլմ, որը լինելու է իմ իսկ հեղինակային գրքի հիման վրա: Հետագա նպատակներիս, անելիքներիս մասին միայն մեկ բան կարող եմ ասել՝ դրանց իրագործման միակ ճանապարհը կլինի իմ ֆիլմը, որից հետո բոլորի համար պարզ կլինի՝ ինչի մասին էր խոսքը: Վստահեցնում եմ, որ շատերի կյանքում դրանից հետո մեծ, միայն լավ ու բարի փոփոխություններ կլինեն:

- Շատերը Ձեզ սիրեցին ու ճանաչեցին «Քաղաքում» սերիալից Կարբիտի կերպարով: Շատերն էլ սկսեցին նմանություններ գտնել Մովսեսի ու Կարբիտի միջև…

- Իսկապես, շատերն ինձ ճանաչեցին հենց «Քաղաքում»-ից: Եկել եմ այն համոզման, որ այժմ մենք ապրում ենք այնպիսի մի Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր տեսածի նկատմամբ պատկերացման պակասություն կա: Չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր ֆիլմն ու իրականությունը խառնում են իրար, չեն ըմբռնում, որ դա կինո է, որտեղ յուրաքանչյուր դերասան կատարում է իրեն բաժին հասած հսկա աշխատանքը: Չէ՞ որ արվեստը մի մեծ աշխարհ է, որտեղ ստեղծվում ու ուսումնասիրվում են տարբեր գաղափարներ, որոնք սցենարի են վերածվում՝ իրենց մեջ ընդգրկելով բազմաթիվ ու բազմատեսակ կերպարներ: Հենց այդ կերպարներին էլ ներկայացնում, մատուցում է այն դերակատարը, ում վստահվել է տվյալ դերը:

- Սիթքոմներում, կատակերգություններում էլ ներկայացվում են հերոսներ, որոնք որքան էլ զարմանալի է, մեր իրականության մեջ կան: Գուցե հենց այդ պատճառո՞վ հեռուստադիտողը չի կողմնորոշվում ու նմանություններ է փնտրում:

- Օրինակ՝ Կարբիտն իր ընկերուհուն ստիպում էր ամեն առավոտ խաշի ջուր խմել: Չէ՛, դա նորմալ չի, բայց ցավոք, այսօր մեր իրականության մեջ նման աննորմալ պրինցիպներով տառապող մարդիկ կան: Իմ խաղով փորձել եմ հանդիսատեսի մոտ ծիծաղ առաջացնել՝ որոշ չափազանցություններով մեկտեղ՝ ցուցադրելով իրականությունը: Այն, ինչ իմ հերոսն էր անում, զավեշտալի էր, ու ովքեր բնավորության նման գծեր ունեն, ցանկալի է՝ փոխեն: Հավատացեք, եթե դա էկրանից ծիծաղելի է, ուրեմն կյանքում էլ այդպես է:

- Ծանոթացնե՞նք ընթերցողին Մովսես Նիկողոսյանի իրական տեսակին:

- (Ժպտում է՝ հեղ.) Գիտեք, այդ հարցին լիարժեք պատասխան տալ չեմ կարող. ցավոք, մարդն այնպիսի էակ է, որ պահի ազդեցության տակ կարող է դառնալ այնպիսին, ինչպիսին երբեք չի եղել: Ժամանակներն են այդպիսին… Միայն մեկ բան կարող եմ վստահ ասել՝ լիարժեք կյանքի, լիարժեք մարդ կոչվելու ճանապարհը մեկն է. միշտ երեխա մնա՝ մաքուր պահելով այն ներքին հարստությունը, որն Աստծունն է: Պետք չէ կյանքում վարակվել փուչ, դատարկ ու անօգտակար մտքերով: Դա հանգեցնում է տգիտության ու մարդուն դարձնում տգեղ:

- Ավարտել եք Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը, չկա՞ մտադրություն հաստատվել որևէ թատրոնում, կամ՝ զբաղվել ռեժիսորական աշխատանքով:

- Այո՛, ավարտել եմ Երվանդ Ղազանչյանի կուրսը: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում եմ աշխատել: Որպես ռեժիսոր բեմադրել եմ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսը, որտեղ նաև խաղում էի Սողոմոն Թեհլերյան: Արտաշես Քալանթարյանի «Բումերանգ»-ն եմ բեմադրել, Վրեժ Իսրայելյանի «Այրին» և այլն: Այնուհետև սերիալում մեծ զբաղվածություն ունենալու պատճառով ռեժիսուրայով այլևս չզբաղվեցի: Այժմ ավելի շատ էկրանային գործունեությամբ եմ հետաքրքրված, բայց չի բացառվում, որ հետագայում ինչ-որ անհանգստություն ունենամ ու բեմադրություն անեմ: Ո՞վ գիտի, գուցե նաև խաղամ որևէ ներկայացումում:

- Նաև ձայնային լավ տվյալներ ունեք, ժամանակին «Շանթ» հեռուստաընկերության երաժշտական նախագծերից մեկում հաղթող եք ճանաչվել: Երբեք ցանկություն չե՞ք ունեցել երաժշտական ուղին շարունակելու:

- Երաժշտության հետ դեռ մանկուց եմ շատ կապված եղել: Պատճառը հայրս է եղել, ով երաժիշտ է: Ինքս երաժշտական կրթություն չունեմ, բայց և՛ երգում եմ, և՛ նվագում: Իհարկե, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով: Բայց միակ հաջողությունը, որն ունեցել եմ երգի և երաժշտության ոլորտում, եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Դուետ» նախագիծը, որտեղ 17 զույգերի մեջ հաղթող ճանաչվեցինք ես և Նարե Գևորգյանը, ում ճանաչում ու իր արվեստը գնահատում են շատերը, այդ թվում՝ ես:

- Մովսես, 3 տարուց ավելի ազատազրկման մեջ եք եղել: Հետագայում դժվար չէ՞ր ինտեգրվել հասարակությանը: Մարդկանց՝ ընկերների, հարազատների վերաբերմունքի մեջ տարբերություն նկատո՞ւմ եք: Ի՞նչ փոխեցին այդ երեք տարիները Ձեր կյանքում:

- Այո՛, դատապարտված եմ եղել 3 տարի և 3 ամիս: Դուրս գալուց հետո հասարակության մեջ ինտեգրվելը բավականին հեշտ էր: Մարդիկ հասկանալու ու ընկալելու չափաբաժին ունեն, որն անսահմանափակ չէ: Ես պետք է տեսնեմ այդ վերջնակետը և ավելին չսպասեմ նրանցից, ընդունեմ այնպիսին, ինչպիսին կան: Այդ դեպքում արդեն վերաբերմունքի որևէ փոփոխություն չեմ նկատում: Չեմ էլ ուզում վատը տեսնեմ, նման ցանկություն չունեմ ու բացարձակ չեմ էլ կենտրոնանում դրա վրա: Այն տարիները, որոնք անցկացրեցի կալանավայրում, ինձ օգնեցին մարդ տեսակին ճանաչելու ավելի խորը: Այդ ճանաչումն էլ օգնեց, որ այսօր միտքս զբաղեցնեմ ավելի խաղաղ գաղափարների շուրջ (ժպտում է՝ հեղ.):

- Ովքե՞ր են այսօր Ձեր ընկերները:

- Իմ ընկերները նրանք են, ովքեր հասկանում են ընկեր ասվածի իրական արժեքը: Դա ուղղակի բառ չի…

- Իսկ նախկին գործընկերների («Քաղաքում» սերիալից) հետ կապը պահպանո՞ւմ եք:

- Ոչ բոլորի:

- Կան մարդիկ, որոնց համար իրենց սկզբունքներն առաջին տեղում են: Նման սկզբունքներ ունե՞ք, հանուն ո՞ւմ կամ հանուն ինչի՞ եք պատրաստ հրաժարվել Ձեր սկզբունքներից:

- Սկզբունքներ, պրինցիպներ և այլն՝ նմանատիպ սովորույթները ես չեմ կարողանում հասկանալ: Դա կապանք է, որով առաջինը վնասում ես ինքդ քեզ, հետո նոր՝ մնացածին: Գիտեք, նման սովորություններն իրենց հետ բերում են խռովություններ, վեճեր, փոխադարձ անհարգալից վերաբերմունք և այլ վատ երևույթներ… Իմ սկզբունքը, եթե, իհարկե, դա կարելի է սկզբունք համարել, ապրելն է այն կյանքում, որն Աստված է շնորհել ինձ: Ապրել՝ տեսնելով լավն ու բարին: Մնացած ամեն բան խավարումներ և շփոթմունքներ են…

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:55 Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:32 Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (Տեսանյութ) Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը