15/01/2018 18:29
Չինաստանում պրոֆեսորը հեռացվել է ԲՈՒՀ-ից 13 տարի առաջ իրականացրած սեռական ոտնձգության մեղադրանքով
Չինաստանի կրթության նախարարությունը հունվարի 14-ին գիտական աստիճանից զրկել է համալսարանի պրոֆեսորին, որը մեղադրվում է ուսանողի նկատմամբ սեռական ոտնձգության համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Գործակալության տվյալով՝ միջադեպը լայն արձագանք է ստացել Չինաստանի ԶԼՄ-ներում և հանգեցրել երկրում #MeToo շարժմանը:
Պեկինի Բեյխանի համալսարանը հաղորդել է, որ պրոֆեսորն ազատվել է աշխատանքից հետաքննությունից հետո, որի ընթացքում հայտնի է դարձել, որ նա սեռական ոտնձգություն է իրականցրել՝ լրջորեն խախտելով պրոֆեսիոնալ էթիկան և համալսարանի աշխատակիցների վարքագծի կանոնները:
Հետաքննությունը նախաձեռնվել է, երբ համալսարանի նախկին ուսանողուհին իր բլոգում հրապարակայնորեն մեղադրել է ուսուցչին այն բանի համար, որ վերջինս 13 տարի առաջ հրավիրել է իրեն իր քրոջ տուն և սեռական ոտնձգություն կատարել: Նրա խոսքով՝ պրոֆեսորը դադարեցրել է իր գործողությունները միայն այն ժամանակ, երբ աղջիկը սկսել է լաց լինել և խոստովանել է, որ կույս է: Կնոջ խոսքով՝ պրոֆեսորը սեռական ոտնձգություններ է կատարել նաև այլ ուսանողների նկատմամբ:
Հաղորդվում է, որ ԱՄՆ տեղափոխվելուց հետո ուսանողուհին ոգեշնչվել է #Meoooo հեշթեգով, որը Միացյալ Նահանգներում ժամանցային ինդուստրիայում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի խորհրդանիշ է դարձել: