15/01/2018 18:14
Ֆիլիպիններում հրաբխային գմբեթ է փլվել
Ֆիլիպիններում գտնվող Մայոն հրաբխի վրա երկուշաբթի հրաբխային գմբեթի փլուզում է տեղի ունեցել, հաղորդում է ABS-CBN News հեռուստաալիքը հղում անելով Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը (Phivolcs), փոխանցում է РИА Новости-ն:
Phivolcs-ի փորձագետ Պոլ Ալանիսը հաղորդել է, որ հրաբխային գմբեթի փլուզումն արձանագրվել է տեղական ժամանակով 09.41-ին և 10.05-ին, դրա հետ մեկտեղ մոխրի արտանետում է տեղի ունեցել:
«Տեխնիկական առումով Մայոնը ժայթքել է (խոսքը մագմայի ժայթքման մասին չէ) խառնարաններից լավայի արտահոսքով», -հեռուստաալիքին հաղորդել է Phivolcs-ի տնօրեն Ռենատո Սոլիդումը:
Ալանիսի խոսքով՝ երկուշաբթի լավայի արտահոսքի պատճառով Քամալիգի և Պոլանգի քաղաքները ծածկված են եղել մոխրի շերտով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի օրը Մայոն հրաբխի ժայթքման վտանգի պատճառով ավելի քան 5,8 հազար մարդ է տարհանվել Ֆիլիպինների Ալբայի նահանգ: Տարհանման որոշումը կայացվել է շաբաթ երեկոյան հրաբխից մոխրի սյուների արտանետումից հետո:
Տեղի իշխանությունները երկուշաբթի դպրոցներում դադարեցրել են պարապմուքները, որպեսզի կարողանան տարհանել նրանց: Շտապ բժշկական ծառայությունները ամբողջական պատրաստականության են բերվել: Քաղաքացիական ավիացիայի օդանավերին խորհուրդ է տրվում հրաբխի մոտակայքում թռիչքներից խուսափել: