15/01/2018 20:12
Boeing-ում պատմել են նոր մարտական գերհզոր ինքնաթիռի մասին
Boeing ամերիկյան կորպորացիան American Institute of Aeronautics and Astronautics SciTech 2018 գիտաժողովի ժամանակ ներկայացրել է հեռանկարային հարվածային և հետախուզական անօդաչու ինքնաթիռի կոնցեպտը, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Naked Science պորտալին:
Նոր սարքը կկարողանա թռչել մինչև 6200 կիլոմետր/ժամ արագությամբ: Ինքնաթիռի մշակումը կսկսվի ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորման դեպքում:
Ներկայացված մոդելը մտածված է որպես ինքնաթիռ, որի վրա լայն կիրառում կգտնի սթելս տեխնոլոգիան, որն ավելի կենդանի կդարձնի սարքը: Ինքնաթիռը երկու շարժիչ ունի: Սակայն, փորձագետների համոզմամբ, ներկայումս անհրաժեշտ շարժիչները բնության մեջ դեռ գոյություն չունեն:
Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ ներկայացված կոնցեպտը շատ նման է Lockheed Martin ընկերության SR-72 գերձայնային ինքնաթիռի մոդելին: