16/01/2018 13:05
The Beatles-ի երկրպագուներն ամբողջ աշխարհում տոնում են խմբի օրը
The Beatles խմբի երկրպագուներն ամբողջ աշխարհում տոնում են խմբի ամենամյա օրը՝ հունվարի 16-ը։ 1957 թվականի հենց այդ օրն է ստեղծվել Cavern ակումբը, որտեղ դեբյուտն արել է խումբը։ Խմբի ամենաառաջին կազմի մեջ են մտել Փոլ Մաքքարթնին (բաս կիթառ, կիթառմ վոկալ), Ջոն Լենոնը (կիթառ, վոկալ), Ջորջ Հարիսոնը (կիթառ, վոկալ), Ստյուարտ Սաթքլիֆը (բաս կիթառ), Փիթ Բեսթը (հարվածային), փոխանցում է «Известия»-ն։
Սկզբում խումբը հայտնի է եղել միայն Լիվերպուլում, իսկ հետո, երբ 1960 թվականին երաժիշտները գնացին Գերմանիա, նրանց վրա ուշադրություն դարձրեց Թոնի Շերիդանը, ով այդ ժամանակվա ամենահայտնի ռոք-ն-ռոլ կատարողն էր։ Խմբի հետ Շերիդանը ձայնագրել է «Թոնի Շերիդան և Բիթլզ» ստուդիական ալբոմը։ Հենց այդ ժամանակ էլ խմբի ստեղծագործական կենսագրությունում տեղի է ունեցել առաջին լուրջ դեբյուտը միջազգային արենայում։
Խումբը համաշխարհային ճանաչում է ստացել 1963 թվականին՝ Please Please Me սինգլի թողարկումից հետո։ Այդ պահից մոլորակի վրա սկսվել է խելահեղություն, որը ստացել է «բիթլոմանիա» անվանումը։ Գոյության ընթացքում խումբը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային երաժշտության զարգացման վրա։
The Beatles-ի համաշխարհային օրը սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, 2001 թվականին։