16/01/2018 19:51
«Ալ Շաբաբ»-ի ահաբեկիչները թույլ են տվել սպանել իրենց առաջնորդներից մեկին
Սոմալիում «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորումն իր նախկին ղեկավարներից մեկին՝ Մուխթար Ռոբու Աբու Մանսուրին, կառավարության կողմն անցած դավաճան և կրոնն ուրացած է ճանաչել: Սպանել նախկին հրամանատարին խմբավորման նոր ղեկավարությունը թույլ է տվել բոլոր ցանկացողներին, հայտնում է РБК-ն՝ հղում անելով Reuters-ին:
Մուխթար Ռոբու Աբու Մանսուրը խմբավորումում կատարում էր պաշտոնական ներկայացուցչի պարտականությունները և բարձրագույն հրամանատարության անդամ էր: