16/01/2018 14:27
ԱՄՆ-ում ընտրել են տարվա լավագույն ավտոմեքենաները
Դեթրոյթի Հյուսիսամերիկյան միջազգային ավտոսրահում հայտարարել են տարվա լավագույն ավտոմեքենաները: «Տարվա քրոսովեր» կատեգորիայում հաղթանակը շնորհել են Volvo XC60-ին, փոխանցում է РИА Новости-ն:
Բացի այդ մոդելից, այս անվանակարգում նաև մրցում էին Alfa Romeo Stelvio-ն և Honda Odyssey-ը: Մարդատար ավտոմոբիլների թվում ավտոփորձագետներն անցյալ տարի լավագույնն են ճանաչել Honda Accord-ը, որն առաջ է անցել Toyota Camry-ից և Kia Stinger-ից:
«Տարվա արտաճանապարհային ավտոմոբիլ» անվանակարգում հաղթանակը շնորհել են Lincoln Navigator-ին: Յուրաքանչյուր անվանակարգում տարվա լավագույն ավտոմոբիլ ընտրելիս ավտոփորձագետները հաշվի են առել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են ավտոմեքենայի դիզայնը, անվտանգությունը, կառավարելիությունը և մի քանի այլ չափանիշներ: