16/01/2018 14:50
ԱՄՆ զբոսայգում առաջարկում են ջրահարսի աշխատանք
Տասնյակ աղջիկներ ժամանել են Ֆլորիդա՝ հույս ունենալով միանալ ջրահարսերի հանրահայտ խմբին: Ձկան արհեստական պոչերով կանայք ամեն օր ներկայացումներով հանդես են գալիս Ուիքի-Ուէշե Սփրինգս այգում, փոխանցում է NTD TV-ն:
Աշխատանքի համար կարող են դիմել բոլոր ցանկացողները, սակայն թիմում ընդգրկվելը շատ բարդ է:
Նրանք պետք է 300 մետր լողան, այնուհետև 10 րոպե ջրում հնարքներ ցուցադրել:
Շատերի համար նման աշխատանքը մանկության երազանքի իրականացում է: