16/01/2018 11:38
Ավտովթար Մյասնիկյան պողոտայում. մահացել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին
Հունվարի 16-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։40-ի սահմաններում Kia Sorento մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե ճաղավանդակին և հայտնվել ջրանցքում։
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, ևս մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի վայրի հարևանությամբ գտնվող մի քանի բնակիչներ հայտնել են, որ վթարի պատճառը եղել է մի թափառող շուն։ Վարորդը փորձել է խույս տալ շներից, և չի կարողացել կառավարել ավտոմեքենան։
Armtimes.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով մահացածը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի որդին է՝ Ռոբերտ Գալստյանը: