16/01/2018 11:34
Գագիկ Ծառուկյան. Պատգամավորների 90 տոկոսը գալիս է, վազելով ներկա ստանում, մի ժամ հետո խորհրդարանը դատարկ է, իսկ Ծառուկյանը գործով է զբաղվում
Պատգամավորների 90 տոկոսը գալիս է, վազելով ներկա ստանում, մի ժամ հետո խորհրդարանը դատարկ է, իսկ Ծառուկյանը գործով է զբաղվում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր բացակայություններին։
«Ծառուկյանը միայն գործով է զբաղվում։ Ծառուկյանի միայն մեկ ամիս առաջ կատարած գործը, որ Եվրախորհրդարնից բերեց 70 պատգամավոր, 20-ին տարավ Ղարաբաղ, ոչ մի պատգամավոր այդպես արդյունավետ աշխատանք չի կատարել իր ամբողջ կյանքի ընթացքում: Մարդը պետք է արդյունավետ լինի, ոչ թե գա ներկա գրանցվի, գնա։ Հիմա որ եկա, ներկա ստացա, գնում եմ, դա արդյունավե՞տ է», - նշեց նա։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն ունի 157 բացակայություն, որից 121-ը ԱԺ աշխատակազմը հարգելի է համարել, հարցին, թե ի՞նչ տեղեկանքներ է ներկայացրել, Ծառուկյանն ասաց.
«Համապատասխան, դիմեք, ձեզ կներկայացնեն», - ասաց նա, ապա խորհուրդ տվեց նայել իր արած գործերին, այլ ոչ թե բացակայություններին։
«Պետք չէ դեմագոգիայով զբաղվել։ Մարդուն սիրես, թե չսիրես, նայելով իր բռնած գործը՝ դու պիտի հասկանաս՝ դրակա՞ն ես համարում, թե՞ բացասական, - հավելեց Ծառուկյանը։