16/01/2018 13:29
Երկու-երեք ամիսների ընթացքում կարագի գինը Հայաստանում կնվազի
Միջազգային շուկայում կարագի գների նվազումը կբերի Հայաստանում այդ ապրանքատեսակի գնի նվազմանը, լրագրողներին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքով՝ նոր-զելանդական կարագի գները սկսել են կայունանալ, նկատվում է նաև նվազում:
«Ակնկալվում է, որ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում դա կանդրադառնա տեղական շուկայի վրա», - նշեց Ա.Շաբոյանը:
Նա նաև ասաց, որ Հայաստանում էժանացել է շաքարավազի գինը՝ մոտ 14 տոկոսով, ինչը, այդ թվում, մրցակցության ավելացումն է, քանի որ շաքարավազ է ներկրում 56 տնտեսվարող:
Էժանացել է նաև հավի միսը՝ 22 տոկոսով, ձեթը՝ 5 տոկոսով, ալյուրը՝ 6 տոկոսով, հնդկաձավարը՝ 52 տոկոսով: