16/01/2018 14:55
Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթ է հարուցվել
Նախորդ շաբաթ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրություններով դիմել էր վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին։
Հարց էր բարձրացվել Բագրատաշենի անցակետում ապահովագրողների կողմից իրականացվող բողոքի ցույցերի վերաբերյալ․ մասնավորապես՝ Էդմոն Մարուքյանը պաշտպանել էր նրանց բողոքն ու հայտնել պարոն Շաբոյանին, որ մաքսատան կողմից տեղի է ունեցել օրենքով անթույլատրելի խտրականությամբ դրսևորված պետական աջակցության դեպք և ըստ այդմ՝ խախտվել են մաքսատանն ապահովագրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների օրինական շահերը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հայտնում են, որ Արտակ Շաբոյանից ստացված գրությամբ տեղեկացվել են, որ խնդրո առարկա հարցի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ և այն քննության փուլում է։