16/01/2018 14:09
Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի հավաքականները կարող են Օլիմպիադայի բացմանն անցնել ընդհանուր դրոշի ներքո
Հարավային և Հյուսիսային Կորեաներն օլիմպիական հավաքականները կարող են խաղերի բացման և փակման արարողությունների ժամանակ անցնել Կորեական թերակղզու ուրվագծերի պատկերով ընդհանուր դրոշի ներքո: Ինչպես հայտնել է The Dong-A Ilbo թերթը՝ համապատասխան հայտարարությունն արել է Հարավային Կորեայի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարար Տո Չժոն Հվանը, փոխանցում է ТАСС-ը:
«Քննարկումն առայժմ ավարտված չէ, բայց, եթե կողմերը համաձայնության գան մարզիկների համատեղ անցնելու շուրջը, ապա դա տեղի կունենա սպիտակ ֆոնի վրա Կորեական թերակղզու երկնագույն ուրվագծով միասնական դրոշի ներքո», - մեջբերում է հրատարակությունը նախարարի խոսքը:
Նրա խոսքով՝ այդ անցումը «կխորհրդանշի խաղաղությունը, որն Օլիմպիական խաղերի նպատակն է»: