16/01/2018 19:31
Ճապոնիայում տագնապ է հայտարարվել ֆուգու ձկան՝ առանց թունավոր լյարդի հեռացման վաճառքի կապակցությամբ
Ճապոնիայի Գամագորի քաղաքում տագնապ է հայտարարվել այն բանից հետո, երբ տեղական սուպերմարկետը առանց թունավոր լյարդի հեռացման 5 տուփ ֆուգու ձուկ է վաճառել, փոխանցում է «Интерфакс»-ը:
Բնակիչներին բարձրախոսներից տեղեկացնում են ձկներն ուտելու վտանգի մասին: 5 վնանգավոր տուփից առայժմ գտվել է միայն 3-ը:
Ֆուգու ձուկը մահացու թունավոր դելիկատես է, որից պատրաստված ճաշատեսակի գինը կարող է հասնել 90 դոլարի: Պատրաստել այն կարող են միայն հավաստագրված խոհարարները:
Չնայած դրան՝ Ճապոնիայում ամեն տարի մի քանի մարդ է թունավորվում, սակայն ոչ բոլոր դեպքերն են հանգեցնում մահվան: Ֆուգուի լյարդը, խավիարը 7 մաշկը տետրոդոտոկսին մահացու թույն են պարունակում, որի համար հակաթույն գոյություն չունի: Մեկ ձուկը կարող է 30 մարդ սպանել: