16/01/2018 15:16
Մոսկվայից Սոչի թռչող օդանավը ծխող ուղևորի պատճառով վթարային վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում
Մոսկվայից Սոչի թռչող ինքնաթիռը ծխող ուղևորի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Հերթապահ բաժին հաղորդագրություն էր ստացվել, որ Մոսկվայից Սոչի թռչող և արտակարգ վայրէջք կատարած օդանավում անհրաժեշտ է ոստիկանության ներկայությունը: Ոստիկանության ջոկատի ժամանումից հետո պարզվել է, որ ինքնաթիռի հրամանատարը հրաժարվել է տեղափոխել ինքնաթիռում ծխող ուղևորին», - նշվում է տարածված հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ խախտողը հանվել է թռիչքից և տեղափոխվել Վոլգոգրադի օդանավակայանի ոստիկանության բաժին: Տղամարդու նկատմամբ արձանագրություններ են կազմվել: