16/01/2018 13:11
Նազարբաևը մեկնել է ԱՄՆ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, տեղեկացնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Նազարբաևն այցի ընթացքում պատրաստվում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև պաշտոնական և գործարար շրջանակների մի շարք ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, Ղազախստանի նախագահը մասնակցություն կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նիստին: