16/01/2018 15:32
Էդուարդ Շարմազանովը չի մեկնաբանում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները (Տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը խուսափում է մեկնաբանել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը այն մասին, որ պատգամավորների 90 տոկոսը գալիս է, ներկա ստանում ու գնում։
«Ես կարծում եմ, որ պատգամավորի աշխատանքի գնահատականը պետք է տա ոչ թե ԱԺ փոխնախագահը, այլ ընտրողը», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Դիտարկմանը, թե Ծառուկյանը նաև ասել էր, որ ինքը ևս աշխատում է, բայց ներկա չի նիստերին, արդյոք տեսե՞լ է Ծառուկյանի ձեռագիրը խորհրդարանում, Շարմազանովը արձագանքեց. «Ձեզ համար մեծ է գայթակղությունը, որ ես պարոն Ծառուկյանի հայտարարություն մեկնաբանեմ։ Բայց ես չեմ մեկնաբանում։ Պարոն Ծառուկյանը երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է և նրանք իրենց թիմով որոշում են՝ ինչպիսի քաղաքական օրակարգով առաջնորդվեն»։