16/01/2018 17:23
Պուչդեմոնն Իսպանիայի Սահմանադրությանը հավատարմության երդում է տվել
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն Իսպանիայի Սահմանադրությանը և Տարածաշրջանային կանոնադրությանը հավատարմության երդում է տվել անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին ինքնավարությունում կայացած ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատ ստանալու համար, հայտնել է EFE գործակալությունը, փոխանցում է ТАСС-ը:
Գործակալության տեղեկությունով՝ Կատալոնիայի խորհրդարանի սահմանադիր նիստը, որը նախատեսված է հունվարի 17-ին, քաղաքական ուժերից ընտրված պատգամավորները պետք է, այլ բաների թվում, ներկայացնեին Կանոնադրությանը և Սահմանադրությանը հետևելու գրավոր խոստում: Պուչդեմոնը նշել է, որ հավատարմության երդում Է տվել «իրավաբանական պահանջների պատճառով»:
«Ես խոստանում եմ գործել Կատալոնիայի ժողովրդի կամքին լիակատար հավատարմությամբ», - հավաստիացրել է ինքնավարության նախկին ղեկավարը, որը փախել է Բելգիա: